Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Հստակ փաստարկներ չկան»

«Հստակ փաստարկներ չկան»
09.06.2016 | 23:37

Հարկային նոր օրենսգրքի նախագծով նախատեսվում է հարկերի բարձրացում, ինչի մասին փաստում են նաև փորձագետները։ Այսինքն, հարկերը կբարձրացվեն օրենքի ուժով։ Այդ դեպքում չի՞ ստացվի, որ կառավարությունը փոխում է իր ռազմավարությունը՝ կառավարության երեկվա նիստից հետո դիմեցինք ֆինանսների փոխնախարար ՊԱՎԵԼ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ։

-Այժմ օրենսգիրքը քննարկման փուլում է, և ես կարծում եմ, որ բոլոր առաջարկները կլսվեն, կքննարկվեն։ Որքան տեղյակ եմ՝ հարկերի միանշանակ բարձրացման խնդիր դրված չէ, շատ դեպքերում նախատեսվում է նաև հարկերի նվազեցում։ Ամեն դեպքում, ճիշտ կլինի այդ հարցն ուղղեք անմիջապես նրանց, ովքեր աշխատել են օրենսգրքի վրա։ Եվ, ի վերջո, ևս մեկ անգամ ընդգծեմ, որ դա ընդամենը փաստաթուղթ է ու դեռևս օրենքի ուժ չի ստացել։
-Պարոն Սաֆարյան, այդ դեպքում խնդրում եմ կանխատեսեք՝ 2016-ի պետբյուջեն ամբողջությամբ կկատարվի՞, հաշվի առնելով ներկա տնտեսական իրավիճակը։
-Այսօրվա դրությամբ բյուջեի թերակատարման հստակ փաստարկներ չկան։ Իհարկե, որոշակի ռիսկեր կան, սակայն կառավարությունը անում է ամեն ինչ, որպեսզի չեզոքացնի դրանք։


Ճեպազրույցը՝ Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1759

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ